Այս տարվա 11 ամիսներին հավաքվել է 242,2 մլրդ դրամ ավելի հարկեր, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։
«Հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1,954 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 242,2 մլրդ դրամով կամ 14,1%-ով»,- ասված է հաղորդագրությունում։
Կոմիտեից նշում են, որ նույն ժամանակահատվածում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 337,2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 99,5 մլրդ դրամով կամ 41,9%-ով: