Զինծառայող է վիրավորվել, նրա վիճակը կայուն ծանր է․ ՊՆ

Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ զինծառայող է վիրավորվել, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։

«Դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։ Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Այս պահի դրությամբ վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրությունում։

ՊՆ-ից նշում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։

Մեկնաբանել