Հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել

Հակատակորդի կրակոցից զոհվել է զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը»,- ասված է հաղորդագրությունում։

Գերատեսչությունից նշում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Այսօր ավելի վաղ ՊՆ-ն հաղորդել էր մեկ այլ զինծառայողի վիրավորման մասին, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Մեկնաբանել