LIVE. ՔՊ-ն ուզում է հեռացնել Ալավերդիի քաղաքապետին․ բնակիչները դեմ են

Ալավերդի քաղաքի բնակիչները դեկտեմբերի 5-ին բողոքի ցույց են անելու՝ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնության դեմ։ ՔՊ-ն համայնքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու որոշում է ներկայացրել, որը պետք է քննարկվի ավագանու նիստի օրակարգում։ «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Ալավերդու համայնքապետ Արկադի Թամազյանը հայտարարել է, որ ՔՊ-ն օրենքի խախտմամբ է փորձում իրեն պաշտոնազրկել։

Մեկնաբանել