Գլխավոր Լրահոս

«Հայաքվե»-ի նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգում, ՔՊ-ն դեմ քվեարկեց

«Հայաքվե»-ի նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգում, ՔՊ-ն դեմ քվեարկեց

«Հայաքվե»-ի նախագիծը չընդգրկվեց Ազգային ժողովի օրակարգում, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց։

Դեկտեմբերի 4-ին էլ ԱԺ պետաիրավական հանձնաժողովն էր բացասական եզրակացություն տվել «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենքի նախագծին։

Այս տարվա սկզբին մի խումբ քաղաքացիներ՝ հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի ղեկավարությամբ, սկսեցին «Հայաքվե» նախաձեռնությունն ու հունիսի 21-ից օգոստոսի 19-ը անցկացրին ստորագրահավաք։ Արդյունքում 58 000-ից ավելի քաղաքացի իր ստորագրությամբ կողմ արտահայտվեց, որ նախաձեռնության մշակած օրենսդրական փոփոխությունը մտնի խորհրդարանի օրակարգ։ Նախաձեռնությամբ նախատեսվում է փոխել Քրեական օրենսգիրքը՝ ավելացնելով երկու հոդված, որոնք երկուսն էլ տասից տասնհինգ տարվա պատժաչափ են սահմանում Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելու և Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում