Դեկտեմբերի 4-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։
Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանն անդրադարձել է կատարվել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին․ «Արմեն Գրիգորյանը վերահաստատել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը շարունակելու ՀՀ հանձնառությունը»։
Գրիգորյանն ու Սալիվանը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական և անվտանգային հարցեր։
Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է նաև ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ: