Արմեն Գրիգորյանն ու Ջեյք Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

Դեկտեմբերի 4-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանն անդրադարձել է կատարվել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին․ «Արմեն Գրիգորյանը վերահաստատել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և խաղաղության գործընթացը շարունակելու ՀՀ հանձնառությունը»։ Գրիգորյանն ու Սալիվանը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական և անվտանգային հարցեր։ Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է նաև ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ: