Լավրովն ու Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորումը

Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Լավրով-Բայրամով երկկողմ հանդիպումը կայացել է մերձկասպյան պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում։

«Տարածաշրջանային հարցերի քննարկման համատեքստում հաստատվել է 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»,- ասված է ռուսական կողմի հաղորդագրությունում։

ԱԳՆ ղեկավարները քննարկել են նաև Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին 2022-ի փետրվարի 22-ի հռչակագրի դրույթների կատարման հարցը։

Մեկնաբանել