Ալավերդի․ Քաղաքացիական պայմանագիրը քաղաքապետ կարգեց ոստիկանների պատնեշի հետևում

2022-ի սեպտեմբերի 25-ին Ալավերդիում անցկացված ընտրություններին ավագանու հավասար՝ 13-ական մանդատ էին ստացել Քաղաքացիական պայմանագիրը և Ապրելու երկիրը՝ չհաղթահարելով 50 տոկոսի շեմը: Ապրելու երկիրը կոալիցիա էր կազմել ընդամենը մեկ մանդատ ստացած Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) հետ, և ավագանին քաղաքապետ էր ընտրել Ապրելու երկրի անդամ Արկադի Թամազյանին։ Մեկ տարի անց Քաղաքացիական պայմանագիրը ավագանու արտահերթ նիստով Արկադի Թամազյանին հեռացրեց քաղաքապետի պաշտոնից։

Մեկնաբանել