Պղնձամոլիբդենայինի աշխատակցին սպանած ադրբեջանցին դատապարտվել է ցմահ ազատազրկման

Հայաստան ներխուժած և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պահնորդի սպանության համար դատապարտված ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի պատիժը խստացվել է։ ՍիվիլՆեթի երկու տարբեր աղբյուրներ հաստատեցին, որ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ԶՊՄԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդների բողոքը և Ախունդովին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ 20 տարվա ազատազրկման փոխարեն։ *** Պաշտպանության նախարարությունը 2023-ի ապրիլի 10-ին հաղորդել էր, որ ադրբեջանցի երկու զինծառայող է ներխուժել ՀՀ տարածք։ Նույն օրը ձերբակալվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ագշին Բաբիրովը, իսկ ապրիլի 13-ին Կապան քաղաքին հարակից Աճանան գյուղում հայտնաբերվել և ձերբակալվել էր ադրբեջանցի երկրորդ զինծառայող Հուսեյն Ախունդովը։ Մինչ երկրորդ զինծառայողի ձերբակալությունը՝ ապրիլի 12-ին, Կապանում սպանվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդը։ … Continue reading Պղնձամոլիբդենայինի աշխատակցին սպանած ադրբեջանցին դատապարտվել է ցմահ ազատազրկման