Բարեգործական հանդիպում` Զիդանի և Ռոնալդոյի մասնակցությամբ

Ռոնալդոն և Զինեդին Զիդանը խաղադաշտ դուրս կգան «Գրեմիո Արենա» մարզադաշտում, որտեղ ՈւԵՖԱ-ի աջակցությամբ դեկտեմբերի 19-ին տեղի կունենա աղքատության դեմ պայքարի շրջանակներում 10-րդ բարեգործական խաղը: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ռոնալդոն և Զիդանը հանդես կգան որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպաններ և կլինեն իրենց թիմերի ավագները, որից ստացված եկամուտները կտրամադրվեն Բրազիլիայում և Աֆրիկայում աղքատության դեմ պայքարող բարեգործական հիմնադրամներին: Հանդիպումը 9-րդ անգամ կսպասարկի իտալացի Պիերլուիջի Կոլինան:

Մեկնաբանել