Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Համապատասխան հարցը ներառված է կառավարության դեկտեմբերի 7-ի նիստի օրակարգում։
Գրիգորյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2019-ի հոկտեմբերին։
Վայոց ձորի նոր մարզպետ է նշանակվելու Կոլյա Միքայելյանը։ Վերջինս եղել է ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետը։