Ադրբեջանում 2024-ի փետրվարին 7-ին կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ։ Դեկտեմբերի 7-ին նման հրամանագիր է ստորագրել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։
Ըստ ժամանակացույցի՝ Ադրբեջանում նախագահական ընտրությունները նախատեսված էին 2025-ին։
Ադրբեջանում նախագահական վերջին ընտրությունները տեղի էին ունեցել 2018-ին, որի արդյունքում Իլհամ Ալիևը վերընտրվել էր իր պաշտոնում՝ 7 տարի ժամկետով։ Ալիևը ղեկավարում է Ադրբեջանը 2003-ից։