Ռեալը Կլասիկոյի օրը կմեկնի Կատալոնիա

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները և մարզչական շտաբը կմեկնի Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Բարսելոնայի» հետ խաղին հանդիպման օրը:

Մադրիդցիները Կատալոնիա կժամանեն կիրակի առավոտյան: Այսպիսի որոշում է կայացվել, որպեսզի ֆուտբոլիստները կարողանան կենտրոնանալ հանդիպման վրա, ինչպես հայտնում է AS-ը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա «Կամպ Նոու» մարզադաշտում հոկտեմբերի 7-ին: Այն կսկսվի Երևանի ժամանակով 21:50-ին:

Մեկնաբանել