Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում հանդիպումներ է ունեցել Լիտվայի, Լատվիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Սլովակիայի արտգործնախարարների հետ։
Հանդիպումների ընթացքում Միրզոյանը քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության իրավիճակին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:
Արարատ Միրզոյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, ինչպես նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները։




