Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 12-ի նիստում որոշել է կրկին իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25%-ով` սահմանելով 9,25 %:
ԿԲ-ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 10,75 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը սահմանվել է 7,75 %:
Արդեն հինգերորդ անգամ է, որ Կենտրոնական բանկն իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Նվազման գործընթացը սկսվել է հունիսից, որի նպատակն է առավել մատչելի դարձնել ֆինանսական միջոցների հասանելիությունը տնտեսությունում:
Մինչ այդ՝ 2020-ի դեկտեմբերի 15-ից սկսած, Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը պարբերաբար բարձրացրել է՝ 4,25 %-ից հասցնելով 10,75 %-ի: Տոկոսադրույքը բարձրացնելով, ԿԲ-ն փորձում էր զսպել գնաճը: