«Հայաստանն ունի եվրոպական ձգտումներ»․ Միրզոյանի ելույթը Արևելյան գործընկերության հանդիպմանը

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանն իր ելությում նշել է, որ Հայաստանը ողջունում է Մոլդովայի և Ուկրաինայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու և Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելու Եվրոպական հանձնաժողովի որոշումները։ «Այս որոշումը ողջունելի է ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև Հայաստանի ժողովրդի կողմից, որը նույնպես ունի եվրոպական ձգտումներ։ Մենք հանձնառու ենք ոչ միայն շարունակել այս ճանապարհը, այլև այնքան մոտենալ Եվրոպական միությանը, որքանով Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի»,- նշել է նա։ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը վճռական է շարունակելու ժողովրդավարացման գործընթացը։ Վճռականության վերջին դրսևորումը, ըստ ԱԳՆ ղեկավարի՝ Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացումն էր: «Արևելյան գործընկերությունը նպաստել է իմ … Continue reading «Հայաստանն ունի եվրոպական ձգտումներ»․ Միրզոյանի ելույթը Արևելյան գործընկերության հանդիպմանը