Աշոցք գյուղից 15 կմ արևելք 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Դեկտեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 23:28-ին Հայաստանի Աշոցք գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ»,- ասված է հաղորդագրությունում։
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Մեծ Սեպասար, Ղազանչի, Կարմրավան, Մուսայելյան և Լոռու մարզի Նորամուտ, Կաթնաղբյուր գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։