Լարսը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան նաև Հայաստանի տարածքում։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Ջերմուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց (դժվարանցանելի է)»,- ասված է հաղորդագրությունում։

Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» և «Զանգեր» կոչվող հատվածներում, Դիլիջանի ոլորաններում, Արագածի տարածաշրջանում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Գորիս քաղաքում մառախուղ է։

Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Մեկնաբանել