Մահացել է Հայաստանի խորհրդարանի առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանը

79 տարեկանում մահացել է Հայաստանի խորհրդարանի նախկին նախագահ, ՀՀՇ հիմնադիր-անդամ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Բաբկեն Արարքցյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Արարքցյանը ծնվել է 1944-ի սեպտեմբերի 16-ին Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը՝ մաթեմատիկոսի որակավորմամբ: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ էր:

Բաբկեն Արարքցյանը եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 1988-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել և մինչև 1989-ի մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ:

Արարքցյանը 1991-ին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահ։ Այդ պաշտոնից հրաժարական է ներկայացրել 1998-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի թիմի հետ միասին։

Մեկնաբանել