32 հայ գերիները հատել են հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում են Հայաստանում, Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, և սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատել են Ադրբեջան-Հայաստան սահմանը և գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Նրանք նախ կանցնեն նախնական բժշկական զննություն և կվերադառնան իրենց հարազատների մոտ»,- գրել է Փաշինյանը։
Վերադարձած զինծառայողների անունները՝ ստորև․
1. Ավագյան Հրաչ Արզումանի- Շիրակ, Գյումրի
2. Ավագյան Սերոբ Սուրենի – Շիրակ, Զույգաղբյուր
3. Ավագյան Տիգրան Մանուկի – Շիրակ, Գյումրի
4. Ավետիսյան Վաղարշակ Աշոտի – Շիրակ, Զույգաղբյուր
5. Արամյան Կարեն Արմենի – Շիրակ, Աշոցք
6. Բահրիկյան Վահագն Էդիկի – Շիրակ, Ախուրյան
7. Բաղդասարյան Արթուր Էդուարդի – Շիրակ, Գյումրի
8. Գևորգյան Ռոբերտ Հովիկի – Շիրակ, Ախուրյան
9. Դիլանյան Արման Վազգենի – Շիրակ, Զույգաղբյուր
10. Եղիազարյան Սասուն Սեյրանի – Շիրակ, Անի
11. Թադևոսյան Հրայր Վարդանի -Շիրակ, Աշոցք
12. Թոսունյան Լևոն Աշոտի – Շիրակ, Աշոցք
13. Իսանյան Արեն Արայի – Ստեփանակերտ
14. Կիրակոսյան Էդուարդ Արմենի – Շիրակ, Գյումրի
15. Կոստանյան Նարեկ Աղասու – Շիրակ, Արթիկ
16. Հակոբյան Վոլոդյա Գագիկի – Շիրակ, Սառնաղբյուր
17. Հարությունյան Վարազդատ Սերյոժայի – Շիրակ, Ախուրյան
18. Հերաբյան Հրայր Հրաչի – Շիրակ, Աշոցք
19. Հովագիմյան Հարություն Յուրիկի – Սյունիք, Կապան
20. Հովհաննիսյան Հայկազ Կորյունի – Շիրակ, Ախուրյան
21. Ղազարյան Կարեն Աշոտի – Տավուշ, Դիլիջան
22. Մարտոյան Մանուկ Հովհաննեսի – Շիրակ, Լանջիկ
23. Մարտիրոսյան Գևորգ Սամվելի – Շիրակ, Գյումրի
24. Միքայելյան Անդրանիկ Վազգենի – Շիրակ, Գյումրի
25. Ոսկանյան Գագիկ Աշոտի – Երևան
26. Ռաֆաելյան Վլադիմիր Օթարիի – Արմավիր, Վաղարշապատ
27. Սաղաթելյան Գրիգոր Սեյրանի – Շիրակ, Աշոցք
28. Սարգսյան Իշխան Աշոտի – Երևան
29. Սերոբյան Գեղամ Սամվելի – Շիրակ, Զույգաղբյուր
30. Սուքիասյան Անդրանիկ Սրապի – Շիրակ, Գյումրի
31. Ստեփանյան Դավիթ Ստեփանի – Շիրակ, Փանիկ
32. Վարդանյան Արսեն Արայիկի – Շիրակ, Անի
Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը դեկտեմբերի 7-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանը համաձայնել է ազատել 32 հայ զինծառայողների, իսկ Հայաստանը՝ ադրբեջանցի 2 զինծառայողի։
Վերջին անգամ հայ գերիներ ազատ էին արձակվել 2022-ի հոկտեմբերի 4-ին։ ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին էր վերադարձրել 17 ռազմագերի։
Ադրբեջանական գերության շարունակում է գտնվել 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնք հաստատվել են Բաքվի կողմից։ Հայ իրավապաշտպանները, սակայն հավաստիացնում են, որ գերության մեջ գտնվողների թիվը շատ ավելի մեծ է։
23 գերիների թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։