Մոուրինյո. կարող եմ 200 էջանոց գիրք գրել Բալոտելիի հետ անցկացրածս 2 տարվա մասին

«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հերքել է իր` իտալական ակումբը գլխավորելու տարիներին Մարիո Բալոտելիի հետ ունեցած վատ հարաբերությունների մասին տեղեկությունները: Հիշեցնենք, որ այժմ վերջինս հանդես է գալիս «Մանչեսթեր Սիթիում»:

«Կարող եմ 200 էջանոց գիրք գրել «Ինտերում» Բալոտելիի հետ անցկացրածս երկու տարվա մասին: Սակայն դա կլինի ոչ թե դրամա, այլ կատակերգություն, քանի որ Մարիոն անչափ զվարճալի երիտասարդ է», – Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Soccerway.com կայքը: