Վրաստանին կթույլատրվի Հայաստանում ձեռք բերել հողամաս՝ ՀՀ-ում Վրաստանի ներկայացուցչության շենքային պայմանների բարելավման նպատակով։ Որոշման նախագիծը ներառվել է կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում։
Ըստ որոշման հիմնավորման՝ Վրաստանի դեսպանությունը հայտագրով դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ ՀՀ քաղաքացիներ Հայկուհի Հարությունյանին և Պերճ Խաչատրյանին պատկանող Երևանի Ծարավ աղբյուրի փողոց 127 հասցեում գտնվող բնակելի տունը ձեռք բերելու համար՝ դիվանագիտական և ներկայացուցչական նպատակներով, ինչին ԱԳՆ-ն չի առարկել։