Ներքին Հանդը՝ առանց հանդերի, գերեզմանատան ու խմելու ջրի

Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղն է։ 44-օրյա պատերազմից հետո դարձել է սահմանամերձ, իսկ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո գյուղը կորցրել է կենսական հողատարածքները․ մարդիկ դադարել են զբաղվել անասնապահությամբ ու հողագործությամբ։ Հակառակորդը, ներխուժելով ՀՀ ինքնիշխան տարածք և դիրքավորվելով Ներքին Հանդում, արգելափակել է միակ գերեզմանատունն ու գյուղացիներին զրկել հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից։

Մեկնաբանել