ՀՀԿ-ն որոշել է թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում իր թեկնածուներին

ԱԺ պատգամավորական երկու թափուր տեղերի համար դեկտեմբերի 2-ին կայանալիք ընտրությանը Հանրապետական կուսակցությունը կմասնակցի իր թեկնածուների առաջադրմամբ:

Հոկտեմբերի 4-ին ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստի ավարտից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, որ կուսակցությունը որոշել է թիվ 1 ընտրատարածքում, որը թափուր է մնացել ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի` մանդատից հրաժարվելուց հետո, առաջադրել Երևանի կադաստրի պետի տեղակալ Ռոբերտ Սարգսյանի թեկնածությունը:

Թիվ 35-ում, որը թափուր է մնացել այդ ընտրատարածքից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանի` Գյումրիի քաղաքապետ ընտրվելուց հետո, ՀՀԿ-ն որոշել է առաջադրել Արման Սահակյանի թեկնածությունը:

Նշենք, որ Ռոբերտ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կնոջ եղբայրն է:

Մեկնաբանել