Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Մասնավորապես, փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Կապան-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։
«Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար), Շիրակի մարզի Բավրա, Լանջիկ, Ջաջուռ գյուղերի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Տիգրանաշենի ոլորաններում և Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։ Սյունիքի մարզի բարձրադիր հատվածներում մառախուղ է»,- ասված է հաղորդագրությունում։
Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: