Մոուրինյո. Էլ կլասիկոյի օրը մարդիկ մոռանում են մյուս գործերի մասին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Բարսելոնայի» հետ կայանալիք հանդիպման մասին:

«Մեզ դուր է գալիս այդ հանդիպման մասնակից լինելը: Այս 2 թիմերի դիմակայության օրը մարդիկ, ովքեր սիրահարված են ֆուտբոլին, մոռանում են մյուս գործերի մասին:

Իսկ ինչ վերաբերում է Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» վատ մեկնարկին, ապա նախորդ մրցաշրջանի հետ միայն մեկ տարբերություն կա` այն ժամանակ մենք չեմպիոն չէինք: Եվ ես չեմ հասկանում, թե ինչու չի կարելի համապատասխան մակարդակով խաղալ ազգային առաջնությունում, եթե դու դա անում ես Իսպանիայի սուպերգավաթի և Չեմպիոնների լիգայի խաղարկություններում», – պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Մարզական գործընկեր SportArmenia.com