Կարեն Նազարյանը հետ է կանչվել Վատիկանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Կարեն Նազարյանը հետ է կանչվել Սուրբ Աթոռում և Պորտուգալիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Կարեն Նազարյանին հետ կանչել Սուրբ Աթոռում, Երուսաղեմի Սուրբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Բարեխնամ Ուխտում և Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։

Նազարյանը Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան էր նշանակվել 2018-ի դեկտեմբերին։ Մինչ այդ՝ 2014-2018-ին, նա զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը։

Մեկնաբանել