Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Կառավարության ղեկավարի աշխատակազմից հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, ՀՀ պարենային անվտանգության ապահովմանը, զինված ուժերի միասնական կառավարման ավտոմատացված համակարգին և Հայաստանի անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

Բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Զեկույցներով հանդես են եկել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլ պաշտոնյաներ»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել