2023-ին զորամասերում հայտնաբերվել է 4 076 սմարթֆոն․ ՊՆ

ՊՆ ռազմական ոստիկանությունը 2023-ի ընթացքում զորամասերում կատարած ամենօրյա պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում հայտնաբերել է սմարթֆոն տեսակի 4 076 բջջային հեռախոս և արգելված այլ իրեր, ինչի հետևանքով մի շարք զինծառայողներ կարգապահական վաշտերում կրել են կարգապահական տույժեր։

«Ռազմական ոստիկանությունը զինված ուժերում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար ևս մեկ անգամ հորդորում է զինծառայողների ծնողներին, ընկերներին զերծ մնալ սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ կամ արգելված այլ իրեր զինծառայողներին փոխանցելուց, քանի որ հետամուտ է լինելու սմարթֆոն տեսակի հեռախոսների հայտնաբերմանը և զինված ուժերում դրանց օգտագործումը բացառելուն»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում։

Սմարթֆոնները զինծառայողներին վերադարձվելու են ժամկետային զինվորական ծառայության ավարտից հետո:

Նախարարությունը հիշեցնում է, որ զինծառայողին թույլատրվում է ունենալ տեսագրման, ձայնագրման, լուսանկարահանման և ինտերնետ հասանելիություն չունեցող բջջային հեռախոս, որից կարող է օգտվել միայն օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին:

Մեկնաբանել