Հունվարի 23-ից Հայաստանում կմեկնարկեն պահեստազորայինների 25-օրյա վարժական հավաքներ։ Դրան կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության դեկտեմբերի 21-ի նիստում։
Վարժական հավաքներին ներգրավվելու են մինչև 2 838 քաղաքացիներ, որոնցից 2 579-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 98-ը` ավագ ենթասպայական կազմի, 161-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռա-հրետանային մասնագիտություններով:
Վարժական հավաքների ապահովման համար նաև համապատասխան մարմիններից կներգրավվի մինչև 10 միավոր էքսկավատոր։