Հայաստանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով առաջ է անցել Վրաստանից և Ադրբեջանից

Հայաստանը 2023-ին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով դարձել է առաջատարը Հարավային Կովկասում: Այդ մասին հայտնում է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ):

Հիմնադրամի հաշվարկով՝ 2023-ին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 8 280 դոլար։

Ադրբեջանում, համաձայն նույն հաշվարկի, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է 7 530 դոլար, իսկ Վրաստանում՝ 8 160 դոլար։

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Թուրքիայում կազմում է 13 380 դոլար, Իրանում՝ 4 230 դոլար, Ռուսաստանում՝ 13 010 դոլար։

2022 թվականին մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն Հայաստանում կազմել է 6 569 դոլար, Վրաստանում՝ 6 671 դոլար, Ադրբեջանում՝ 7 819 դոլար։

Մեկնաբանել