Ռեժիսոր Միքայել Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը հայտնվել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգի երկրորդ փուլում` ընտրված 15 ֆիլմերի հետ միասին։
Առաջին անգամն է, որ որևէ հայկական ֆիլմ հայտնվում է անվանակարգի երկրորդ փուլում։
«Հայտարարվել են «Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության կարճ ցուցակները: Միջազգային խաղարկային 15 ֆիլմերի ցուցակում է Հայաստանը ներկայացնող ռեժիսոր՝ Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմը, որը Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ստացել է պետական Ֆինանսական աջակցություն, հայկական կողմի պրոդյուսեր` Արման Նշանյան, արտադրող ընկերություն` People of Ar Productions»,- հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից։
«Օսկար»-ի մրցանակաբաշխության անվանակարգերը կհայտարարվեն՝ 2024-ի հունվարի 23-ին, իսկ մրցանակաբաշխությունը՝ 2024-ի մարտի 10-ին։ Վերջնական շորթլիստում կմնա 5 ֆիլմ։