ՍիվիլՆեթի նկարահանող խումբը Լոռվա Մարց գյուղ էր այցելել։ Այս գյուղը ներկայում Թումանյան խոշորացված համայնքի մասն է։ Մոտ 500 բնակիչ ունեցող գյուղի հիմնական ապրուստը անասնապահությունն է, այգեգործությունը։ Ներքին ճանապարհը՝ Թումանյանից մինչև Ահնիձոր և Աթան, ասֆալտապատվում է։ Լոռվա չքնաղ բնության մեջ ծվարած այս գյուղի կյանքը շատ կփոխվի, երբ ճանապարհն ու մյուս ենթակառուցվածքները բարելավվեն։
Արտասավոր ձմեռ է՝ տաք և անձյուն։ Կլիմայի փոփոխությունն ակնհայտ է։