Բարսելոնայի տպավորիչ մեկնարկը

«Բարսելոնան» դարձել է Եվրոպայի միակ ակումբը, ում հաջողվել է հաղթանակ տոնել ընթացիկ առաջնության մեկնարկում թե երկրի առաջնությունում, թե Չեմպիոնների լիգայում` 3 միավոր վաստակելով բոլոր 8 խաղերում:

Միայն «Բավարիան» կարող էր հավակնել նույն ռեկորդին, եթե երեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի շրջանակներում չպարտվեր ԲԱՏԷ-ին, գրում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

Եվրոպական ֆուտբոլի մյուս գրանդերը, ինչպիսիք են «Չելսին» կամ «Յուվենտուսը», ովքեր գլխավորում են իրենց երկրի մրցաշարային աղյուսակը, միավորներ կորցրել են ինչպես առաջնությունում, այնպես էլ եվրագավաթներում:

«Բարսելոնան» վերջին 10 պաշտոնական խաղերում միայն պարտություն է կրել Իսպանիայի սուպերգավաթում: Տիտո Վիլանովայի գլխավորությամբ թիմը կարող է երբևէ ամենահաջող մեկնարկը գրանցել, եթե կիրակի օրը էլ-կլասիկոյում կարողանա հաղթանակ տոնել:

Մեկնաբանել