2023-ի նոյեմբերին Հայաստանում աշխատատեղերի թիվը կազմել է 737 866

2023-ի նոյեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 737 866, տեղեկացնում է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն։

«Հարկ վճարողների կողմից 2023-ի նոյեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 737 866, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 36 435-ով կամ 5,2%-ով»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում։

Մեկնաբանել