«Կարմիր գծերի» վճարը հունվարի 1-ից կդառնա 160 հազար դրամ
Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը բարձրացվեցին տարեկան մինչև 160 000 դրամ։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2024-ի հունվարի 1-ից։ Ավտոկայանատեղիների համար գործող տարեկան վճարը 12 000 դրամ է։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նշում է, որ «կարմիր գծերի» վճարները բարձրացնելու նպատակը ոչ թե բյուջե հավելյալ միջոցներ ներգրավելն է, այլ քաղաքի կենտրոնը բեռնաթափելու համար մեքենաների մուտքը սահմանափակելն է։ Ավելին, համայնքային իշխանությունը հավաստիացնում է, որ փոքր կենտրոնում ավելանալու են հասարակական տրանսպորտի համար առանձնացված երթևեկելի գոտիները: Այլ կերպ ասած՝ առաջարկվող փոփոխությունների ամբողջ տրամաբանությունը հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալն է: Երևանի ավագանիում ներկայացված «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները դեմ էին առաջարկվող փոփոխությանը։ Նրանք … Continue reading «Կարմիր գծերի» վճարը հունվարի 1-ից կդառնա 160 հազար դրամ
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed