Աբդոլլահիանը ժամանելու է Երևան, մինչ այդ զրուցել է Բայրամովի և Լավրովի հետ

Դեկտեմբերի 27-ին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը աշխատանքային այցով ժամանելու է Հայաստան, հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Աբդոլլահիանը մինչ Հայաստան ժամանելը հեռախոսազրույցներ է ունեցել ռուսաստանցի և ադրբեջանցի իր գործընկերների՝ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ։

Ըստ Իրանի ԱԳՆ տեղեկությունների՝ Աբդոլլահիան-Բայրամով հեռախոսազրույցում քննարկվել է Հարավային Կովկասի վերջին զարգացումները։ Իրանական կողմը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքը։ Խոսելով Հայաստան կատարելիք իր այցի մասին՝ Աբդոլլահիանը շեշտել է Իրանի շահագրգռվածությունը ամուր կայունության հաստատման գործում։

Ըստ իրանական աղբյուրի՝ Աբդոլլահիանը նույնաբովանդակ քննարկում է ունեցել նաև Սերգեյ Լավրովի հետ։

Մեկնաբանել