Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, տեղեկացնում է Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունը։
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը «Սպուտնիկ Արմենիային» հայտնել է, որ Լարսի անցակետ տանող ճանապարհին Հայաստանից դեպի Ռուսաստան ուղղությամբ 200 բեռնատար է կուտակվել Վրաստանի տարածքում, ևս 1 000 բեռնատար էլ ռուսական կողմում է հավաքված դեպի ՀՀ ուղղությամբ:
Եղանակային վատ պայմանների պատճառով Վերին Լարս տանող ճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակվել է 3 օր առաջ` դեկտեմբերի 24–ին։