Գերմանիայի հավաքականի կազմը

Գերմանիայի հավաքականի մարզչական շտաբը Յոախիմ Լյովի գլխավորությամբ հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հրավիրվել են թիմ աշխարհի առաջնության ընտրական փուլի Իռլանդիայի և Շվեդիայի հետ հանդիպումներին նախապատրաստվելու համար: Հավաքական է վերդարձել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը: Այս մասին տեղեկացնում է Bild-ը:

Դարպասապահներ՝ Նոյեր («Բավարիա»), Ցիլեր («Հանովեր»), Տեր Շտեգեն («Բորուսիա» Մ.)

Պաշտպաններ՝ Բադշտուբեր, Բոատենգ, Լամ (երեքն էլ՝ «Բավարիա»),Հյումելս, Շմելցեր (երկուսն էլ՝ «Բորուսիա» Դ.), Հյովեդես («Շալկե 04»), Մերտեզակեր («Արսենալ»)

Կիսապաշտպաններ՝ Գյոտցե, Գյունդողան, Ռոյս (բոլորը՝ «Բորուսիա» Դ.),Կրոս, Մյուլեր, Շվայնշտայգեր (երեքն էլ՝ «Բավարիա»), Բենդեր, Շյուրլե (երկուսն էլ՝ «Բայեր»), Խեդիրա, Օզիլ (երկուսն էլ՝ «Ռեալ»)

Հարձակվողներ՝ Պոդոլսկի («Արսենալ»), Կլոզե («Լացիո»)

Մեկնաբանել