ԼՂՀ փոխարտգործնախարար է նշանակվել Ֆելիքս Խաչատրյանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր Ֆելիքս Խաչատրյանին ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին: Այս մասին հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից:

2011թ. հուլիսի 17-ին ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանն ազատվել էր պաշտոնից և արտգործնախարարի պաշտոնակատար էր նշանակվել Վասիլի Աթաջանյանը։