Մխիթար Հայրապետյանը նշանակվել է ԲՏԱ նախարար

Մխիթար Հայրապետյանը նշանակվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար: Համապատասխանը հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում։

Հայրապետյանն այդ պաշտոնում փոխարինում է Ռոբերտ Խաչատրյանին։

Մխիթար Հայրապետյանը (ծն․՝ 1990) արևելագետ է։ Նախքան այս նշանակումը ՀՀ վարչապետի տիկնոջ հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն էր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության անդամ։ Նա եղել է Հայաստանի Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» դաշինքից (2019-2021)։ 2018-19 թվականներին ղեկավարել է Սփյուռքի նախարարությունը։ Հայրապետյանը նաև Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է։

Մեկնաբանել