Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների գտնվելու հետ կապված բոլոր հարցերը Մոսկվան քննարկում է ադրբեջանական կողմի հետ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Գալուզինը նշել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ոչ ոք չի չեղարկել, և դրանում նախատեսված է, որ խաղաղապահները տարածաշրջանում կլինեն հինգ տարի, այսինքն՝ մինչև 2025-ի նոյեմբեր՝ հետագա երկարաձգման հնարավորությամբ:
«Իհարկե, իրավիճակն արմատապես փոխվեց, երբ Հայաստանի ղեկավարությունը որոշեց Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչն ամրագրվեց ԵՄ հովանու ներքո անցկացված գագաթաժողովներում՝ սկսած 2022-ի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպումից», – ասել է Գալուզինը։
Այժմ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու հետ կապված բոլոր հարցերը քննարկում է բացառապես ադրբեջանական կողմի հետ: Գալուզինի խոսքով՝ դա տեղի է ունենում փոխադարձ հարգանքի և կառուցողական մթնոլորտում։