ՍիվիլՆեթն ամփոփում է 2023-ի հիմնական իրադարձությունները։
2023-ը՝ 8,5 րոպեում
Post navigation
Posted in:
ՍիվիլՆեթն ամփոփում է 2023-ի հիմնական իրադարձությունները։
Վերջին շրջանում սոցցանցերում Երևանի օդի աղտոտվածության հետ կապված քննարկումները չեն դադարում։ Ինչպիսի՞ն է մայրաքաղաքի օդի որակը, արժե՞ արդյոք անհանգստանալ, և ինչպե՞ս են արվում օդի որակի հետազոտությունները։ ՍիվիլՆեթի տաղավարում է Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը։ Նա շեշտում է՝ աղտոտվածության խնդիրն ունի համակարգային մոտեցման, տարածքային գրագետ պլանավորման կարիք։
Հունվարի 13-ին տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ: «Վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին շնորհավորել է բարձր պաշտոնում ընտրվելու առիթով, հաջողություններ մաղթել, ինչպես նաեւ գոհունակություն արտահայտել Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակի վերաբերյալ: Նախագահ Կոշտայի հարցին ի պատասխան վարչապետ Փաշինյանը նրան տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ընթացիկ վիճակի մասին եւ ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը չի շեղվելու խաղաղության օրակարգից: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը առաջիկա հարմար առիթներով», – նշված է վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում պորտուգալացի իրավաբան, քաղաքական գործիչ Անտոնիու Կոշտան փոխարինում է Շառլ Միշելին։ Պաշտոնն ստանձնել է 2024 թվականի դեկտեմբերի 1-ին։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանը հունվարի 10-ին մերժել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ Սիվիլիթաս հիմնադրամի (ՍիվիլՆեթի մայր կազմակերպության) գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելու միջնորդությունը։ Նույն որոշմամբ դատավորը նաև հայցադիմումն ընդունել է վարույթ։ Դատալեքս տեղեկատվական համկարգում՝ Տաթևիկ Ստեփանյանի վարույթում գտնվող այս գործի տեղեկատվական հարթակում, մանրամասներ չկան հայցագնի վերաբերյալ, սակայն ավելի վաղ այս հայցը Արմենուհի Բադիրյանին էր մակագրվել ու նրա կայացրած որոշման մեջ արձանագրվել է, որ Ավինյանը Սիվիլիթասից պահանջում է 3 մլն դրամ փոխհատուցում։ *** Երևանի քաղաքապետը դատի է տվել Սիվիլիթասին՝ լրագրողներ Մկրտիչ Կարապետյանի և Անի Գրիգորյանի «Ավինյանների բիզնեսը՝ պետական գումարների անուղղակի շահառու» հետաքննական հոդվածի […]
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանի կառավարության օրակարգում չկա, իսկ ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացը զուգահեռ է ընթանում. այս մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այսօր հրավիրած ասուլիսին։ Նրա խոսքով՝ հիմնական խնդիրը տնտեսության կայունության բարձրացումն է՝ անկախ այս կամ այն կազմակերպությանն անդամակցությունից. «Մեր արդյունաբերությունը պետք է աճի, մենք պետք է արտադրենք հնարավորինս բարդ ապրանքներ և մատուցենք որակյալ ծառայություններ»,- ասել է նախարարը։ Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց Ազգային ժողով։ Կառավարության այս որոշումը ներքին և միջազգային լայն արձագանք է ստացել։ Ռուսաստանը Հայաստանին զգուշացրել է ԵԱՏՄ-ից դուրս գալու տնտեսական հետևանքների մասին։ Չնայած վերջին […]
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխհատուցել է իր վերջին ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը: Այդ մասին հայտնել է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Գումարը, որը կազմել է 7 միլիոն 650 հազար դրամ, քաղաքապետը վճարել է սեփական միջոցներից՝ ամբողջությամբ փոխհատուցելով այն համայնքային բյուջեին»,- Ֆեյսբուքում գրել է Կոստանյանը՝ հավելելով, որ քաղաքապետը հանձնարարել է մանրամասն ուսումնասիրել կատարված գնման գործընթացը՝ պարզելու համար, թե ովքեր են պատասխանատու նշված ծախսերի համար: Այդ հանձնարարականի արդյունքների վերաբերյալ հետագայում տեղեկատվություն կտրամադրի քաղաքապետարանը։ *** Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը 2024-ի դեկտեմբերի 23-ին զարմանք էր հայտնել այդ ծախսի վերաբերյալ։ «Ես ինքս, իհարկե, արդեն այցից հետո տեղեկացա, թե ինչ գներով են ձեռք բերվել, մասնավորապես […]
Իրանի հարաբերությունները ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ կարևոր են. հայտարարել է Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Իսմայիլ Բաղային։ Անդրադառնալով Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի անցյալ շաբաթվա տարածաշրջանային այցին՝ խոսնակն ասել է. «Այցերը Բաքու և Երևան նախապես էին ծրագրվել։ Իրանի հարաբերությունները ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ կարևոր են մեզ համար։ Մեզ համար կարևոր է անվտանգությունը Հարավային Կովկասում, և մենք օգտագործում ենք բոլոր միջոցները այդ կարևոր տարածաշրջանում անվտանգության բարձրացման համար։ Անվտանգությունը պետք է ապահովվի տարածաշրջանային երկրների ջանքերով՝ առանց օտարերկրյա միջամտության»,- եզրափակել է Բաղային։ Ահմադիանի տարածաշրջանային այցի մասին ամփոփ՝ ստորև.
2025-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել նոր իրավակարգավորումներ՝ էլեկտրաէներգիայի վթարային անջատումների դեպքում քաղաքային համայնքներում դրա վերականգնման ժամկետը կազմելու է 3 ժամ, իսկ գյուղական համայնքներում՝ 6 ժամ. «Արմենպրեսի» հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ֆինանսատեխնիկական դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Ղոսալմյանը։ «Եթե նշված ժամանակահատվածը գերազանցում է սահմանվածը, ապա, ինչպես նախկինում, գործելու է տույժ, որը կազմում է սպառողների սպառած էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 2 500 դրամը, իսկ նոր կարգավորումների համաձայն, եթե կրկնակի չափն է գերազանցել նշված ժամանակահատվածը, ապա՝ ամսական միջին արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 3 500 դրամը, իսկ եթե […]
Երևանի քաղաքապետարանը, մասնավորապես «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն, առ այսօր չի լուծել ավտոբուսների վարորդների համար նախատեսված զուգարանների խնդիրը։ Այս մասին պարզ դարձավ քաղաքապետարանի հունվարի 13-ի գործակարգավարական նիստի քննարկումից։ Դեռ 2024-ի դեկտեմբերի 3-ին ավտոբուսների վարորդները գործադուլ էին արել՝ մի քանի պահանջ առաջադրելով քաղաքային իշխանությանը։ Դրանցից մեկը երթուղիների վերջնակետերում հասարակական զուգարանների ապահովումն էր։ Այսօր, սակայն, պարզվեց, որ այդ ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի պաշտոնյաներից հետաքրքրվեց, թե ինչ է իրականացվել այդ ուղղությամբ։ Ի պատասխան՝ ընկերության ներկայացուցիչ Էդուարդ Այվազյանը հայտնեց. «Մինչև հունվարի վերջ կլինի»։ Քաղաքապետի ճշտող հարցին ի պատասխան նա կրկնեց նույն ժամկետը։ «Բոլոր կետերում, որտեղ կարիք ունենք, այդ զուգարանները […]