Հունվարի 4-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը։
LIVE. Կառավարության նիստը, հունվարի 4
Post navigation
Posted in:
Հունվարի 4-ին ՀՀ կառավարությունը գումարել է հերթական նիստը։
2023 թվականի սկզբից անպտղության հաղթահարման ծրագրի շահառուների մեջ ներառվեցին նաև միայնակ կանայք, սկզբից՝ 36-42 տարեկան, ապա, քաղաքացիների դիմումների աճին զուգընթաց, շեմը փոխվեց: Այժմ 28-42 տարեկան կանայք, որոնք չունեն կողակից, վերարտադրողական առումով առողջ են և կարիք ունեն օժանդակ սերմնավորմամբ երեխա ունենալու, կարող են օգտվել պետական այս ծրագրից։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ճիշտ չի համարում Բաքվում կայանալիք COP29-ին մասնակցությունը, եթե հայ գերիները չեն վերադարձվելու։ «Չեմ կարծում, որ ճիշտ է»,- նոյեմբերի 4-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե գերիներին չվերադարձնելու դեպքում գագաթնաժողովին մասնակցության անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, թե՞ ոչ։ Հարցին, թե գերիների վերադարձը կնպաստի՞, որ Հայաստանն ընդունի COP29-ի հրավերը, ԱԺ նախագահը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ նման քննարկման պարագայում, երբ կա հնարավորություն գերի վերադարձնելու, մենք պետք է հապաղենք և չգնանք նման քայլի, բայց կապրենք, կտեսնենք»։ *** 2024-ի նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գումարվելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29), որին մասնակցելու է մի քանի տասնյակ հազար մարդ։ […]
Հայ դատի կենտրոնական գրասենյակը ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ ներկայացնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կողմից ամերիկահայ համայնքին ուղղված ուղերձի ձեւաչափով․ «Երկու կողմերն էլ պատասխանատվություն են կրում՝ Ադրբեջանին զինելու, Ադրբեջանի կողմից ցեղասպանություն իրականացնելու օժանդակելուն և Արցախը լքելու համար։ Որևէ մի կողմ չի հրաժարվել կամ չեղարկել այս անխոհեմ, անպատասխանատու և ցեղասպանությանն աջակցող քաղաքականությունը: Մենք շարունակում ենք աշխատել երկու կողմերի հետ էլ և ողջունում նրանց զորակցության խոսքերը՝ հայ-ամերիկյան քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ։ Գիտակցելով, որ քարոզարշավի հայտարարություններն օգնում են մոտավոր ուղենիշ սահմանել Վաշինգտոնում մեր խնդիրների ձևակերպման համար՝ այնուամենայնիվ, հաշվի ենք առնում մեր սեփական փորձը, երբ ակնհայտորեն չի ներկայացվում որևէ […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ «Սրտանց շնորհավորում եմ Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Անհամբեր սպասում եմ համատեղ աշխատանքին՝ ուղղված մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, որոնք հիմնված են մեր պատմական կապերի և ժողովրդավարության ընդհանուր հիմնարար արժեքների վրա»,- X-ի իր էջում գրել է վարչապետը։ Մոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուն նոյեմբերի 3-ին նախագահի ընտրության երկրորդ փուլում ստացել է ձայների 55,35 տոկոսը, իսկ նրա մրցակիցը՝ Ալեքսանդր Ստոյանոգլոն, 44,65 տոկոսը։
Հոդվածը հրապարակվում է որպես գովազդ Բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում (IPO) իրականացրած «Թել-Սել» ընկերությունն արդեն հազարավոր ներդրողներ ունի, ասում է ընկերության գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանը։ Ուրբաթ Երևանում հրավիրված ասուլիսին Ղազարյանը շուկայի մասնակիցներին հիշեցրեց «Թել-Սել»-ի բաժնետեր դառնալու հնարավորության մասին։ Ընկերությունը բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումն սկսել էր սեպտեմբերի 18-ին։ «Այս ժամանակահատվածի համար ունենք բաժնետերերի բավարար քանակ»,- նշեց ընկերության գլխավոր տնօրենը՝ ապագա բաժնետերերին հիշեցնելով, որ բաժնետոմս գնելու համար մնացել է ընդամենը մեկ ամիս. «Մնաց ընդամենը մեկ ամիս՝ օգտվելու այս բացառիկ հնարավորությունից դառնալու հայաստանյան առաջատար ֆինտեխ (ֆինանսական տեխնոլոգիաների) ընկերություններից մեկի բաժնետեր»։ «Թել-Սել»-ը տեղաբաշխել է շուրջ 1,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով մոտ 4 մլն բաժնետոմս: Տեղաբաշխումն […]
«ՍիվիլՆեթ բիզնես»-ի հետ զրույցում ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը վերլուծում է 2025-ի տնտեսական աճի (5,6%) կանխատեսումների իրատեսականությունը, օտարերկրյա ներդրումների արտահոսքի պատճառները և հետևանքները: Նա անդրադառնում է հարկային նոր նախաձեռնությունների ռիսկերին և բացատրում, թե ինչու է ոչ արտահանելի ոլորտը խեղդում արտահանելի հատվածը: Նախկին նախարարը մատնացույց է անում նաև կառավարության տնտեսական քաղաքականության բացթողումները:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հոկտեմբերին այցելել են ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Տեսակցությունների ընթացքում գերիների հետ եղել են առանձնազրույցներ, նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ։ *** Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։ 23 գերիների թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը […]
2024-ի սեպտեմբերին Հայաստանում գրանցված աշխատողների թիվը 768 547 է, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 5,9 տոկոսով կամ 42 491-ով։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025-ի բյուջեի քննարկմանն ասել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ «Հարկ վճարողների կողմից 2024-ի սեպտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի հաշվարկներով հայտարարագրված է 768 547 աշխատատեղ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 42 491-ով կամ 5,9 տոկոսով»,- հայտնել է Բադասյանը։ Նրա խոսքով՝ կոմիտեն այս տարվա առաջին ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրել է 6,8 տոկոսով ավելի գումար։ «Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքագրված հարկային եկամուտները կազմել […]