Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը․ Արգիշտի Քյարամյան 

Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը․ Արգիշտի Քյարամյան 

Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը՝ չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի ևս 32 գերիների առկայության մասին. այս մասին ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» հաղորդմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Քյարամյանը նշել է, որ Ադրբեջանը հաստատում է, որ 23 հայ գերիների է պահում, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են:

«44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման վերաբերյալ ունենք փաստական տվյալներ, որոնք ներկայացվել են վերպետական ատյանների»»,- ասել է Քյարամյանը: Նա նշել է, որ նրանցից 22-ի վերաբերյալ կան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումներ, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում