Մահացել է Էդվարդ Միրզոյանը

Այսօր՝ կյանքի 91-րդ տարում վախճանվել է հայ մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց և Պատվո շքանշանակիր, պրոֆեսոր, մանկավարժ, հասարակական գործիչ, Երևանի պատվավոր քաղաքացի Էդվարդ Միխաիլի Միրզոյանը. այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարությունից:

Նա ծնվել է 1921թ. Վրաստանի Գորի քաղաքում: 1941 թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1946–48 թթ. կատարելագործվել Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1948 թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1965 թ-ից՝ պրոֆեսոր): 1956–91 թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության (1994 թ-ից՝ պատվավոր), 1977 թ-ից՝ Հայաստանի խաղաղության հիմնադրամի (2009 թ-ից՝ պատվավոր) նախագահ:

Միր­զո­յա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում առանձ­նա­նում են Ավե­տիք Իսա­հա­կյա­նի և Եղի­շե Չա­րեն­ցի խոս­քե­րով գրած ռո­մանս­նե­րը («Ասում են, թե…», «Երազ տե­սա» և այլն), «Հայ­րե­նիքն է կան­չում» խմբեր­գը, «Սիմ­ֆո­նիկ պա­րեր», «Տո­նա­կան նա­խեր­գանք», «Ինտ­րո­դուկ­ցիա և Անընդ­հատ շար­ժում» (ջու­թա­կի և նվա­գախմ­բի հա­մար) գոր­ծե­րը: Կոմ­պո­զի­տո­րի «Լա­րա­յին կվար­տե­տը» հայ կա­մե­րա­յին երաժշ­տու­թյան ու­շա­գրավ եր­կե­րից է, հայ­րե­նա­սի­րաությամբ են շնչում «Հա­յաս­տան», «Տո­նա­կան» և այլ կան­տատ­ներ: Հայ­կա­կան սիմ­ֆո­նիկ երաժշ­տու­թյան նվա­ճում­նե­րից են «Թավ­ջու­թա­կի և դաշնամուրի սո­նա­տը», «Սիմ­ֆո­նի­ան»՝ լա­րա­յին նվա­գա­խմբի և լի­տավր­նե­րի հա­մար: Գրել է նաև «Ալ­բոմ թոռ­նի­կիս հա­մար» («Առա­վոտ», «Մա­րի­ամ» և այլն), «Պո­եմ»՝ դաշ­նա­մու­րի, «Պո­եմ-էպի­տա­ֆիա»՝ կա­մե­րա­յին նվա­գախմ­բի հա­մար, և այլ գոր­ծեր: Միր­զո­յա­նը գրել է նաև կինո­երաժշտու­թյուն (գե­ղար­վես­տա­կան` «Փլու­զում», 1959 թ., «Քա­ոս», 1974 թ., «Հեղ­կո­մի նա­խա­գա­հը», 1977 թ., «Աք­սո­րա­կան դ 011», 1979 թ., «Խաչ­մե­րու­կի դե­ղա­տու­նը», 1988 թ., վա­վե­րագ­րա­կան` «Այ­սօր արև­ոտ օր է», 1975 թ.) ֆիլմերը: