2023-ին Հայաստանում գրանցվել է 2% գնաճ

Supermarket armenia

Հայաստանում 2023-ի հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 2%:

Վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն՝ 2023-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 0,6% գնանկում, իսկ նոյեմբերի նկատմամբ գրանցվել է 0,9% գնաճ:

Դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ 4,8%-ով նվազել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները, թեպետ նոյեմբերի նկատմամբ գներն աճել են 2%-ով:

Ոչ պարենային ապրանքների շուկայում ևս գրանցվել է աննշան գնաճ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ գներն աճել են 0,1%-ով։

Էական գնաճ է արձանագրվել ծառայությունների ոլորտում: Այն 2023-ի դեկտեմբերին կազմել է 3% նախորդ տարվա նույն ամսվա համեմատ:

Մեկնաբանել