Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 6-ից 10-ն առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ. այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:
Քամին հարավային՝ 4-9 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում՝ հոկտեմբերի 6-ից 10-ի երեկոյան սպասվում է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: