Մեսսին Ոսկե գնդակի հիմնական հավակնորդն է. Էտո’Օ

Մախաչկալայի «Անժիի» հարձակվող Սամուել Էտո’Օն խոսել է 2012 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդների մասին:

«Իմ թեկնածուն Մեսսին է, ում հետևում են Ինյեստան ու Չավին: Կրիշտիանո Ռոնալդուն, իհարկե, ևս հավակնում է այս մրցանակին, սակայն հաղթելու նրա հնարավորությունները փոքր են:

Ինձ դուր է գալիս Մեսսիի անկեղծությունը, քչերն են ֆուտբոլում բնավորության նման գծերով աչքի ընկնում», – կամերունցի ֆուտբոլիստի խոսքերնէ մեջբերում Marca-ն:

Մեկնաբանել